Հայաստանի կառավարությունը մտադիր է 2-3 անգամ մեծացնել Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալները: Այս մասին Իրանում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
Կարապետյանը Իրանից Հայաստան տրակտորների և այլ գյուղատնտեսական սարքավորումների ներմուծման վերաբերյալ բանակցություններ է վարել: Գյուղատնտեսության նախարարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի տնտեսության մեջ իրանական ներդրումների առնչությամբ:
Կարապետյանը հաղորդել է, որ անցյալ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 320 միլիոն դոլար է կազմել: Ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը կազմել է 160 միլիոն դոլար: