ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել Ասկերանի զորամասում ծառայող Հովհաննես Վարդանյանի խելագարության մասին, սակայն չի հրապարակել այդ տեղեկությունը:
Այս մասին վկայում է Հելսինկյան ասոցիցիա իրավապաշտպան կազմակերպության կողմից Epress.am-ին տրամադրած օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախարարին հղած դիմումը, որում անդրադարձ է կատարվում է Հովհաննես Վարդանյանի դեպքին:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը դիմումի մեջ ներկայացնում է դեպքի մանրամասները` նշելով, որ Հովհաննես Վարդանյանը 03.08.2011-ին անցել է ռազմաբժշկական փորձաքննությունը և, համաձայն ՀՀ ՊՆ N 175 հրամանի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:
Դանիելյանը նշում է, որ այժմ Հովհաննես Վարդանյանը գտնվում է Նորքի հոգեբուժական կլինիկայում, և մինչ այժմ Պաշտապանության նախարարությունը չի տվել հստակ պատասխան, թե որն է նրա այդ վիճակում հայտնվելու պատճառը:
Հելսինկյան ասոցիացիան խնդրել է ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնարարել պատկան մարմիններին կատարել քննություն պարզելու համար Վարդան Վարդանյանի (տղայի հայրը – խմբ.) հայտնած տեղեկությունները, պարզել մեղավոր անձանց շրջանակը և վերջիններիս ենթարկել համախատասխան պատասխանատվության, ինչպես նաև տրամադրել Հովհաննես Վարդանյանի զինկոմիսարիատում անձնական գործերի պատճեները` վերջինիս իրավունքները պաշտպանելու համար: