Գլխավոր / Հայաստան / Սեպտեմբերի 11-ին դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երևանի կենտրոնում

Սեպտեմբերի 11-ին դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երևանի կենտրոնում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի Հարապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը` մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը հայցելով պատճառած անհարմարության համար:

Tekali Taxi