Սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի Հարապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.
Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը` մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը հայցելով պատճառած անհարմարության համար: