Երեկ ««Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (կեղծանունը` Մառոզ) ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատական առաջին նիստն է կայացել:
Խաչատրյանը դատարանում վիճարկում էր թերթի այն հրապարակումը, համաձայն որի ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է ծագել իր և հրամանատար կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի:
Այդ լուրից հետո կինը եկել էր խմբագրություն, որտեղ հայհոյել էր ներկա լրագրողներին ու խմբագրին, սակայն ՀՀ դատախազությունը հրաժարվել է դեպքի առիթով քրեական գործ հարուցել:
Ինչպես հաղորդում է «Հրապարակը», երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Մառոզը նիստի ավարտից հետո անդադար անիծել է թերթի փաստաբանին ու թղթակցին:
«Սև շորերս մամադ հագնի ու գա դատարանի դահլիճ», «Իմ շորերը տամ` մամադ հագնի», ««Բալա» բառը կպնի բալիդ դագաղին», «Փաստաբան ա էկել` բալիդ փաստաբանը ըլնես», ասել է Մառոզը, իսկ վերջում հավելել. «Գիտես վախենո՞ւմ եմ դատվելուց: Ձեզ խփելուց հետո կդատվեմ: Ձեր դիակը փռելուց հետո: Մոռացել եք մի բան էլ գրեք` որ անձնական զենք ունեմ»: