Երեկ Ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոզա Ալոյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ սավանի միջոցով խեղդամահ է արել իր երկու տղա երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Արարատի մարզի Ոստիկանության վարչությունից:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանություն): Արդեն նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունները: Կատարվում է քննություն: