Այսօր հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արևելքից համեմատաբար ցուրտ օդային հոսանքների անցմամբ, հաղորդում է Meteo TV-ն:
Արևելյան առանձին շրջաններում սեպտեմբերի 7-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:
Մայրաքաղաքում կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը կնվազի` գիշերը +13+15, ցերեկային ժամերին +27+29, երեկոյան +22+24: