Home / Հայաստան / Կրպակները քանդելու գործընթացը դադարեցվել է. կրապակատերերը կշարունակեն պայքարել

Կրպակները քանդելու գործընթացը դադարեցվել է. կրապակատերերը կշարունակեն պայքարել

Փափազյան փողոցում գտնվող առևտրի կրպակների մի մասի ճակատագիրը դեռևս անորոշ է: Հիշեցնենք, որ նախորդ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի որոշմաբ կրպակներից 9 ապամոնտաժվեցին, քանի որ քաղաքապետարանը դրանց տերերի հետ չերկարաձգեց պայմանագիրը:

Epress.am-ի հետ զրույցում  կրպակատերերից Նարինե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ իր կրպակը այս պահին աշխատում է: Ու թեև սկզբում իրեն ևս տեղեկացրել էին, որ յոթ օրվա ընթացքում այն քանդելու են, սակայն, տիկին Նարինեի խոսքով, այն մեծ աղմուկը, որը եղավ կրպակները քանդելու շուրջ, պատճառ ահնդիսացավ, որպեսզի գործընթացը դադարեցվի:

Բացի դա, նա նաև նշել է, որ իր պայմանագիրը գործում է մինչև 2012 թվականը:

Նարինե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ կրապակատերերը տեղեկություններ ունեն, որ շաբաթ օրը թաղապետը պետք է հանդիպի իրենց հետ և փորձի օգնություն առաջարկել, ինչպես և ավելի վաղ խոստացել էր քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Մարդու տունը քանդում են, հետո ասում են օգնություն ցույց տանք: Ի՞նչ օգնություն պիտի ցույց տան: Եթե իրենց ունեցվածքին կպնեն, իրենց ռեստորանին կամ ավտոլվացման կետին կպնեն, մարդկանց գլուխները կջարդեն: Ամբողջ երկիրը դատարկվում է, ես չգիտեմ, թե Հայաստանի վերջն ինչ ա լինելու»,- ասել է Նարինե Կիրակոսյանը:

 

Ու թեև նա այս պահին ոչ մի հույս չունի, որ իրենց հարցը վերջնականապես կլուծվի, նա նշել է, որ մյուսների հետ միասին պայքարելու է մինչև վերջ և մասնակցելու է  բոլոր բողոքի ակցիաներին:

«Մեկա պիտի պայքարենք: Ամսի 9-ին էլ կիջնենք Ազատության հրապարակ»,- հավելել է Նարինե Կիրակոսյանը` նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը: