Հայաստանում չկան հստակ վիճակագրական տվյալներ, թե նոր 2011-2012 ուսումնական տարվա սկզբից քանի երեխա դպրոց չի հաճախել: Հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ այդ թիվը մտահոգիչ է, գրում է «Երկիր» թերթը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` նախորդ 2010-2011 ուստարում դպրոց չի հաճախել 5914 երեխա: Օրաթերթը ներկայացրել է երեխաների դպրոց չհաճախելու դեպքերից մի մասի պատճառները:
1656-ը ցանկություն չեն ունեցել դպրոց հաճախել, իսկ 110-ը դա չեն արել սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 221 երեխայի դպրոց չեն ուղարկել ծնողները, 95-ը դպրոց չեն գնացել լսողական, տեսողական, մտավոր թերզարգացման և այլ պատճառներով:
ՀԿ-ները նաև բարձրաձայնում են, որ ներկայումս կա մի նոր երևույթ, երբ երեխան կարող է գրանցվել կրթոջախում, բայց իրականում չհաճախել: