ՀՀ նախագահի հրամանագրով ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Ղազինյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. մարտից:
2001-2009թթ. նա եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 1999-2001թթ. Նույն պաշտոնը զբաղեցրել է Ռումինիայում: