ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն առայժմ չի տեսնում որևէ քաղաքական թիմ, որի հետ նրա տեսակետները համընկնում են:
«Քաղաքականությունը թիմային աշխատանք է: Այս պահին ես դժվարանում եմ որևէ թիմ նշել, որի հետ համապատասխանում են իմ մոտեցումները: Խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղի կարգամորման հարցում մոտեցումներին, այլ ներքաղաքական հարցերին և այլն: Եթե լինի որևէ թիմ, եթե ձևավորվի որևէ թիմ, որի հետ մենք ընդհանրություններ կունենանք` սկզբունքների, մոտեցումների առումով, այն ժամանակ, իհարկե, արժե նման գործունությամբ զբաղվել: Եթե չէ, ես ունեմ իմ անելիքը, ես գիտությամբ եմ զբաղվում: Ես անելիք ունեմ նաև քաղաքականությունից դուրս, ընդ որում` ավելի հաճելի անելիք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Թորոսյանը:
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադարռնալու դեպքում ինքն իրեն տեսնում է նախկին նախագահի թիմում, Թորոսյանն ասել է. «Ես գուշակություններով չեմ զբաղվում»: