Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Նազլուխանյանը, հաղորդում ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Պաշտոնական վարկածի համաձայն, Մկրտչյանը սպանվել է Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից:
Լուսանկարը` hetq.am