Այսօր ժամը 19:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում, որի թեման է «Երկխոսությունն առկախված է. Մեր անելիքները»:
Հանրահավաքից ընդդիմությունը մտադիր է երթ անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով: Հանրահավաքի մասին իրազեկումն ընդունված է ի գիտություն քաղաքապետարանի թիվ 10 որոշմամբ: