Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը դռնփակ դատական նիստում երեկ բավարարել է Արարատի քննիչ Արթուր Ավետյանի միջնորդությունը 34-ամյա Ռոզա Ալոյանին երկամսյա կալանք տալու մասին, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Ալոյանը սավանով խեղդամահ էր արել իր երկու երեխաներին`6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին: Դատարանը որոշել է նաև մանկասպան մոր նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Նրան արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժարան կենտրոն: