Ռուսաստանի երկու քաղաքացիներ և Հայաստանի մեկ քաղաքացի ավելի քան 100 մետրից մեքենայով ընկել են ձորը: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Դալյալ ձորում: Երեքն էլ տեղում զոհվել են:
«ՎԱԶ-2107-ն ընկել է 100-150 մետր բարձրություն ունեցող ճանապարհային հատվածից: Տեղ հասնելով` մենք երեք մարմին գտանք: Երեքն էլ այլ երկրների քաղաքացիներ են. մեկը` Հայաստանի, երկուսը` Ռուսաստանի»,- հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ծառայության ղեկավար Լևան Չիտաշվիլին: Մահացածների մարմիններն արդեն տեղափոխել են Թբիլիսի: Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: