Կիևի Պեչյորսկի շրջանային դատարանը ամբաստանյալի` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի իրավունքների ապահովման համար նրան դատական նիստին պատրաստվելու լրացուցիչ ժամանակ է տվել և ընդմիջում է հայտարարել մինչ սեպտեմբերի 27-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետին մեղադրում է 2009 թվականին երկրին գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմի» և «Նավթոգազ Ուկրաինայի» միջև համաձայնագրի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Տիմոշենկոն ձերբակալվել է օգոստոսի 5-ին:
Նշենք, որ դատավորը նիստը հետաձգելու մասին նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Տիմոշենկոն ասել է, որ ծայրահեղ քիչ ժամանակ է ունեցել նախապատրաստվելու համար: