Սեպտեմբերի 10-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքում Երևանի «Ուլիսն» էլ ավելի ամրապնդեց իր առաջատարի դիրքերը: «Ուլիսցիները» 2:1 հաշվով պարտության մատնեցին Դիլիջանի «Իմպուլսին», իսկ նրանց հետապնդող Կապանի «Գանձասարը» և Երևանի «Փյունիկը» պարտություններ կրեցին:
Կապանցիները Երևանում զիջեցին թափ հավաքած «Բանանցին» 0:1 հաշվով, իսկ «Փյունիկը» պարտվեց «Միկային» 1:2:
Առաջին խաղակեսում Վարդան Մինասյանի սաները առաջ անցան հաշվի մեջ, իսկ երկրորդ կեսում մի քանի անգամ կարող էին ամրապնդել հաջողությունը, սակայն չկարողացան օգտագործել իրենց պահերը: «Միկան» օգտվեց մրցակցի անփութությունից և երկու գնդակ ուղարկեց Կարեն Իսրայելյանի դարպասը:
Արդյունքներ.
«Փյունիկ»-«Միկա» 1:2 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Ղուկաս Պողոսյան, 7 («Փյունիկ»), Կոնստանտին Մանդրիչենկո, 57, Նարեկ Բեգլարյան, 80 («Միկա»)
«Գանձասար»-«Բանանց» 0:1 (0:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Բրունո Կորեա, 12
«Ուլիս»-«Իմպուլս» 2:1 (1:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլը` Արտակ Գրիգորյան, 39 («Ուլիս»), Ջուլիանո Խիմենես, 29, ինքնագոլ, Զավեն Բադոյան, 49, 11մ («Իմպուլս»)
«Շիրակ»-«Արարատ» 1:0 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլը` Լամին Լի Յորո, 85
Մրցաշարային աղյուսակ.
Ուլիս 21 խաղ, 43 միավոր
Գանձասար 21, 38
Փյունիկ 21, 36
Միկա 21, 30
Իմպուլս 21, 29
Բանանց 21, 28
Շիրակ 21, 16
Արարատ 21, 10