ԱՄՆ-ն մտադիր չէ պայքարել իսլամի կամ որևէ այլ կրոնի դեմ, հայտարարել է նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության 10-րդ տարելիցին նվիրված արարողությանը:
«Անցած այս 10 տարիները հիշեցրեցին բոլոր ամերիկացիների միջև առկա կապերի մասին: Մենք կասկածամտությանն ու անվստահությանը չտրվեցինք: Սեպտեմբերի 11-ից հետո նախագահ Ջորջ Բուշը մեզ պարզորոշ կերպով հասկացրեց, այն ինչ մենք այսօր էլ ենք հաստատում. ԱՄՆ-ն երբեք չի պատերազմելու մահմեդականության կամ այլ կրոնի հետ: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ են արտագաղթում Ամերիկա: Ամենամեծ և ամենափոքր քաղաքներում, դպրոցներում, և աշխատավայրերում նախկինի պես կարելի է տեսնել տարբեր ռասաների, կրոնների և էթնոսների ներկայացուցիչների, և նրանք բոլորն էլ հավատարիմ են մեր դրոշին և բոլորն էլ նույն ամերիկյան երազանքն են կիսում «e pluribus unum»` «Շատերից-մեկ ամբողջություն»,-ասել է Օբաման: