«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրների վրա, գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը սեպտեմբերի 2-ին կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է ոչ թե «Վարդաշեն», այլ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
Թերթը նշում է, որ Օհանյանին տեղավորել են նույն խցում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկինպետ Հովհաննես Թամամյանը: Այդ նույն երկտեղանոց խցում ժամանակին պահվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: