Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նշանավորվել է իսրայելցու և իրանցու միջև քաղաքական բախումով: Ինչպես հայտնում է vesti.az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, իրանցի ըմբիշ Հասեմ Հոլամրեզա Ռեզային հրապարակավ հրաժարվել է գորգ դուրս գալ իսրայելցի մարզիկ Ռոբերտ Հովհաննեսյանի հետ, արդյունքում նրան պարտություն է գրանցվել:
Իրանի մեկ այլ ներկայացուցիչ`Հոսեյն Հաջիպուրը, կանխամտածված զիջել է մոլդովացի մարզիկ Դոնի8 Իսլամովին, որպեսզի խուսափի երկրորդ փուլում իսրայելցի ըմբիշի հետ պայքարի դուրս գալուց: