Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Կարեն Կարապետյանը չի հեռանալու քաղաքականությունից, վստահեցնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած սեփական աղբյուրներին:
Ըստ թերթի տեղեկությունների, նա շարունակելու է գլխավորել կուսակցության տնտեսական հարցերի հանձնաժողովը և զբաղվել կուսակցության աշխատանքներով: ՀՀԿ-ականներից մեկի խոսքով` Սերժ Սարգսյանը չի կարող կորցնել Կարապետյան ընտանիքին, քանի որ նրանք կարևոր ծրագրերի ժամանակ մշտապես լուրջ ներդրումներ են կատարում և «ձեռք բռնում»:
«Բացի այդ, կոնֆլիկտ չի եղել, անհամաձայնություն չի եղել: Մարդը ցանկացել է դուրս գալ պաշտոնից, դիմում է գրել»,-ասել է ՀՀԿ-ական աղբյուրը: