Home / Հայաստան / ՀԱՊԿ-ը մտահոգված է Ղարաբաղի մահերով

ՀԱՊԿ-ը մտահոգված է Ղարաբաղի մահերով

Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը մտահոգում է ՀԱՊԿ-ին: Այս մասին «Մոսկովսկիե նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է հակամարտությունների կանխման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկին:

«Միայն այս տարի այնտեղ մահվան ելքով ավելի քանի 20 միջադեպ է տեղի ունեցել: Հատուկ մտահոգության առիթ են ստեղծում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները: ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան և Ադրբեջան կատարած այցելությունների ժամանակ կոչ է արել կողմերին վերացնել դիպուկահարներին շփման գծից: Ցավում եմ, որ կողմերը մինչ այժմ կյանքի չեն կոչել շփման գոտում տեղի ունեցած սպանությունների հետաքննության իրականացման վերաբերյալ Սոչիում ստորագրված համաձայնագիրը: Կարծում եմ` անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել երկու կողմերի վրա, և ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությունը»,- ասել է Կոբերացկին: