Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա ազգային հավաքականների ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է վաղը:
Տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 14-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`արևմտյան տրիբունա` 8000 դրամ, արևելյան տրիբունա` 5000 դրամ, հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ: