Այսօր մեկնարկել է ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանը։ Նիստի սկզբում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և ‹‹Ժառանգություն›› խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն առաջարկել են ԱԺ նախագահին դիմել Սերժ Սարգսյանին` հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու առաջարկով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցի առնչությամբ առաջարկել է սպասել մինչև Թուրքիայի կառավարությունը որոշակի քայլեր կատարի: Նրա խոսքով` եթե Թուրքիայի կողմից համապատասխան քայլեր չլինեն, դրանից հետո միայն կարելի է ինչ-որ բան ձեռնարկել: