Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության աշխատակիցների համար անգլերենի դասընթացներ է կազմակերպում:
Ինչպես 1news.az-ին հաղորդել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էհսան Զահիդովը, դա արվում է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի օրերին հասարակական կարգի առավել լավ պաշտպանության համար:
«Համաձայն երկրի ղեկավարի կարգադրության` Բաքվում կայունությունն ու հասարակական անվտանգությունն ավելի լավ պետք է ապահովվեն, որպեսզի մեծացնեն մեր երկիր ժամանող արտասահմանցի հյուրերի հնարավորությունները, նրանց մոտ Ադրբեջանի մասին լավ տպավորություններ թողնեն: Հետևաբար` որոշում է կայացվել, որ ոստիկանության աշխատակիցները պետք է անգլերենի դասընթացներ անցնեն»,- ասել է Զահիդովը:
Նրա խոսքով` անգլերենի ուսուցման գործընթացում ներգրավվել է ինչպես շարքային կազմը, այնպես էլ Ներքին գործերի նախարարության սպայական անձնակազմը: