Ադրբեջանական ռազմական օդուժը վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատելի ակտիվությամբ է գործում, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 12-ին առավոտյան Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից Արցախի օդային սահմանը հատած ադրբեջանական անօդաչու թռչող սարք է շարքից հանվել:
Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ԼՂՀ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ:
Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն: