Home / Հայաստան / Հայաստանցի երգիչները ելույթ կունենան Մոնրեալում

Հայաստանցի երգիչները ելույթ կունենան Մոնրեալում

Հոկտեմբերի 1-ին` ժամը 20.00-ին, կանադացի և հայաստանցի երգիչները համատեղ համերգով հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում, հայտնում է www.bonjourlarmenie.com-ը:

2010 թվականի հոկտեմբերին Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Տրեմբլեն այցելել էր Հայաստան, որի ընթացքում երկկողկմանի համաձայնագիր էր ստորագրվել իր և Երևանի քաղաքապետի միջև, որով Հայաստանի մայրաքաղաքն ու Մոնրեալը դարձան քույր քաղաքներ:

Հոկտեմբերի 1-ի համերգի մասնակիցների թվում են Եվրատեսիլի նախկին մասնակիցներ Եվա Ռիվասը և Ինգա և Անուշ Արշակյանները, ինչպես նաև Ալլա Լևոնյանը, Արթուր Հակոբյանը, Նարինե Դովլաթյանը, Էմմա Ասատրյանը: Ելույթ կունենան նաև ջազային կատարողներ: