Մանկապիղծ հոգևորականների ոտնձգությունների զոհերի շահերը ներկայացնող իրավապաշտպանները Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի և Վատիկանի ևս երեք բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ բողոք են ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան: Նրանք պնդում են, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորականները քողարկել են անչափահասներին պղծելու դեպքերը:
Հայցվոր կողմի բողոք-դիմումի մեջ հոգևորակնները մեղադրվում են մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ: Փաստաթղթում ասվում է, որ 4 բարձրաստիճան հոգևորականներ ոչ միայն չեն կարողացել կանխել կամ պատժել սեռական ոտնձգություններ իրականացնողներին, այլ նաև թաքցրել են այդ հանցագործությունները: Բարձրաշխարհիկ հոգևորականների նման պահվածքը, ըստ իրավապաշտպանների, «պարբերական բնույթ է կրում և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում:
Իրավապաշտպաններին ներկայացնող Սահմանադրական իրավունքներիների ամերիկյան կենտրոնը նշում է, որ առանձին դեպքեր կան, երբ փաստաթղթերում և Վատիկանի պաշտոնյաների միջև նամակագրության մեջ հոգևորականները հրաժարվում են համագործակցել հետաքննության հետ: «Եթե դուք այս իրավիճակին մեծ բարձունքից նայեք, կհասկանաք, որ բոլոր տեղերում նույն պրակտիկան է գործում, տեղեկություն հաղորդողներին պատժում են, իսկ Վատիկանը հրաժարվում է աշխատել իրավապահ մարմինների հետ», – կարծում է մարդու իրավունքների հարցերով փաստաբան Պեմ Սպիսը:
Ինչպես ասվում է Հագայի դատարան ներկայացված դիմումի մեջ, Հռոմի Պապը որպես կաթոլիկ եկեղեցու ղեկավար, վերջիվերջո պատասխանատու է երեխաների նկատմամբ իրականացված սեքսուալ բռնությունների, ինչպես նաև այդ հանցագործությունները քողարկելու համար: