Միխայիլ Պրոխորովը «Պրավոե դելո» կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելուց հետո չի հեռանա քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում հավաքված իր համակիրներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ Պրոխորովը հայտարարել էր, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու է առնվազն 15 տարի:
«Պրավոե դելո» կուսակցության առաջնորդի պաշտոնում նա երեք ամսից քիչ ժամանակ է անցկացրել: Նրա հեռացման մասին որոշումը կայացվել է նախագահի աշխատակազմի հետ տարաձայնությունների պատճառով;
Ինչպես հայտնում է գործակալությունը,Պրոխորովը հաստատել է, որ արդեն դուրս է եկել կուսակցությունից և կոչ է արել իր աջակիցներին նույն կերպ վարվել: Նրա կարծիքով` «Պրավոե դելոն» հեղինակազրկել է իրեն երեկվա համագումարով և իրավունք չունի մասնակցել Պետդումայի ընտրություններին:
Պրոխորովը պատմել է նաև, որ պատրաստվում է քննարկել կուսակցության ներսում ստեղծված իրավիճակը վարչապետ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Այսօր զանգահարելում եմ»,- խոստացել է քաղաքական գրծիչը:
Նշենք, որ Պրոխորովի կուսակցությանը ընդամենը մեկ օր առաջ միացել էր հայտնի ռուսաստանյան երգչուհի Ալլա Պուգաչովան, ով ավելի վաղ նշել էր, որ վերջերս է սկել հետևել քաղաքականությանը, այն էլ միայն նրա համար, որ վերջապես ի դեմս Պրոխորովի «իսկական տղամարդ» է հայտնվել, որը պատրաստ է երկրի համար ինչ-որ բան անել: