Ամերիկյան People ամսագիրը հրապարակել է 2011 թվականի ամենանորաձև և էլեգանտ աստղերի ցուցակը:
Բոլորից ոճային և գեղեցիկ հագնվող աստղերի լավագույն տասնյակի առաջատարն է դերասանուհի Բլեյք Լայվլին, ով 2011-ին ճանաչվել է նաև աշխարհի ամենացանկալի կին: People-ը գնահատել է Լայվլիի անհատական ոճն ու վառ և գրավիչ հագնվելու կարողությունը:
Լայվլիին հաջորդում է երգչուհի Ջենիֆեր Լոպեսը: Ամսագիրը նշել է, որ երգչուհին և դերասանուհին կարողանում է հագուստի միջոցով ընդգծել իր սեքսուալությունը:
Ցուցակի երրորդ տեղում է հայտնվել Միլա Կունիսը, ում ամսագիրը ճանաչել է ամենագլամուրային գեղեցկուհի, ով կարողանում է արժանավայել կերպով ներկայացնել իր հագուստները «հին Հոլիվուդի» ոճով:
Լավագույնների ցուցակում են նաև դերասանուհիներ Ջենիֆեր Էնիսթոնը, Ջենիֆեր Հադսոնը, Ջեսիկա Ալբան, Ռիզ Ուիզերսփունը, Ջենիֆեր Գուդվինը, Քեյթ Բոսֆորտը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կին Քեյթ Միդլթոնը: