Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում հերթական սկանդալն է բռնկվել: Այս անգամ մեղավորը հայտնի 75-ամյա դերասանի նոր սիրուհին է, գրում է «Էքսպրես գազետան»:
«Մի քանի տարի առաջ մեզ մոտ աշխատելու եկավ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան,- պատմել է Ջիգարխանյանի աշխատակիցներից մեկը,- Նրան առաջարկեցին դառնալ կոնցերտմեյստեր «Ալի Բաբա» նախագծում, որտեղ աշխատելով` նա որոշեց շարունակել աշխատել Արմեն Ջիգարխանյանի հովանու ներքո: Ակնհայտ էր, որ նա խրախուսում է Վիտալինային: Նա համարձակ է, վստահ. չի վախենում իր կարծիքն արտահայտել, չնայած նրան, որ 30 էլ չկա»:
Լրագրողների խոսքով` Ջիգարխանյանը նախկինում էլ է փորձել հոգ տանել իրեն դուր եկած աշխատակցուհիների մասին: Բայց նրանք քաղաքավարի հասկացնում էին, որ պատրաստ չեն գեղարվեստական ղեկավարի հետ սիրավեպին. վերջինս ամուսնացած է, և անիմաստ է սիրավեպ սկսել, անգամ եթե վարպետի կինը ապրում է ԱՄՆ-ում:
Սակայն Վիտալինային խնդիրները չեն վախեցրել: Ընդհակառակը` նա ինքն է կրկնակի եռանդով սկսել պայքարել Ջիգարխանյանի ուշադրությանն արժանանալու համար:
«Վերջերս Արմեն Բորիսովիչի սիրուհին սկսել է իր վրա ավելի ու ավելի կարևոր հարցերի պատասխանատվությունը վերցնել,- վստահեցնում են դերասանները,- Արդեն ոչ մեկի մոտ կասկած չի մնացել, որ շարքային աշխատակցուհին հսկայական ազդեցություն ունի գեղարվեստական ղեկավարի վրա: Եվ այն, որ 8 դերասաններ զրկվել են աշխատանքից, նույնպես Վիտալինայի «արժանիքն» է»:
Գործազուրկ դերասանները պատմել են պարբերականին. «Մոխրագույն մկնիկին շատ արագ հաջողվեց թատրոնը վերածել գարշահոտ աղբահորի: Երիտասարդ դերասանուհիները վախենում են նրանից, ինչպես կրակից»:
Ինքը` Արմեն Ջիգարխանյանը, հետևյալ կերպ է մեկնաբանել իրավիճակը. «Թատրոնում բոլորը Համլետ չեն կարող լինել: Լավագույն դեպքում կա մեկը: Օրինակ, երբ ինձ ասում են, որ Տագանկայի թատրոնում Լյուբիմովը փողերը վերցրել և գրպանն է դրել, ես շարունակում եմ մնալ նրա կողքին: Չէ որ հենց նա է ծնել այդ մարդկանց, նրանցից պորֆեսիոնալներ է սարքել: Ւսկ դա ամենակարևորն է: Լավ խաղա: Այդ դեպքում և լավ խմես, և լավ հաց կուտես: Պայքարեք բանբասողների դեմ, նրանց ճաշի մեջ մի բան լցրեք», – ասել է Ջիգարխանյանը: