«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` Երևանի համայնքային բյուջեից 700 մլն դրամ է տրամադրվել Հրազդանի կիրճում «Ֆլորենցիա» ռեստորանի մոտով անցնող ճանապարհն ասֆալտապատելու համար:
Թերթը նշում է, որ վերոնշյալ ռեստորանը պատկանում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով, փաստորեն, համայնքային բյուջեն օգտագործում է իր ռեստորանի մոտով անցնող ճանապարհները բարեկարգելու համար:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն «աբսուրդ» է որակել այդ տեղեկատվությունը: Ըստ Սարդարյանի` քաղաքապետարանը Հրազդանի կիրճի ամբողջական բարեկարգման ծրագիր ունի`ասֆալտապատվելու է 4 կմ երկարությամբ փողոցը, փոխվելու կամ վերանորոգվելու են եզրաքարերը: