Այս ուրբաթ կմեկնարկի Ստամբուլի 12-րդ Բիենալեն, որի այս տարվա հավաքածուն նպատակ ունի ցույց տալ մարդկային կենսափորձի ունիվերսալությունը: Բիենալեի համադրողներն են Ադրիանո Պեդրոսան և Յենս Հոֆմանը:
Այս տարվա Բիենալեի կենտրոնական թեման ծագումով Կուբայից ամերիկացի ժամանակակից արվեստագետ Ֆելիքս Գոնսալես Տորեսի աշխատանքներն են, որոնք ներկայացվում են «չվերնագրված» խորագրով: «Չվերնագրված» թեման նաև այս տարվա Բիենալեի խորագիրն է: Տորեսի աշխատանքները ներկայացվելու են 5 առանձին ցուցասրահներում:
Հինգ հիմնական սրահներից բացի, Բիենալեն հյուրընկալել է նաև մի շարք արվեստագետների առանձին ցուցահանդեսներ, որոնց թվում են նաև հայազգի ավեստագետ Զարուհի Աբդալյանի գործերը:
Ստամբուլի Բիենալեն բաց կլինի մինչև նոյեմբերի 13-ը: