2011 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան բնական գազի մատակարարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7,3%-ով և կազմել մոտ 991 մլն խմ:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 903,9 մլն խմ գազ, ինչը 1,6%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին ասված է «ՀայՌուսԳազարդ» ընկերության կայքում տեղադրված հաշվետվության մեջ:
Ընդհանուր առմամբ «կապույտ վառելիքի» սպառումը 225,5 մլն խմ-ով նվազել է էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում:
Գազի օգտագործումը մոտ 4%-ով աճել է բնակչության շրջանում և ավելի քան 12%-ով շատ վառելիք են սկսել սպառել ավտոգազալցակայանները: Հիշեցնենք, որ հանրապետության մեքենաների ավելի քան մեկ երրորդը որպես վառելիք հենց գազն է օգտագործում: Ավելի քան 15%-ով շատ սկսել են գազ օգտագործել այլ սպառողներ, այսինքն` սպասարկման ոլորտի ընկերությունները, մասնավորապես` հասարակական սննդի կետերը: