Եթովպիացի Շվեյգա Մուլլան դժբախտություն է ունեցել որպես դայակ աշխատել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Հանիբալի ընտանիքում:
Հանիբալի կինը` Ալինան, Շեյգային սարսափելի խոշտանգումների է ենթարկել: Դայակը հրաժաևրվում էր Ալինայի կարգադրությամբ ծեծել երեխաներին: Այդ իսկ պատճառով Ալինան նրա գլխին եռացող ջուր է լցրել և, ինչպես պարզ է դարձել, ոչ մեկ անգամ: Շվեյգային այժմ Մալթայի հիվանդանոց են տեղափոխել: Երկրի կառավարությունն առաջարկել է նրան քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Mignews.com-ը: