Հայտնի սկանդալային WikiLeaks կայքը պատրաստվում է գումար վաստակել կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի և ամերիկացի դիվանագետների փաստաթղթերի գաղտնազերծումների հետ կապված իրերի հավաքածուի վաճառքից, հայտնում է New York Times-ը:
Համաձայն պարբերականի` ինտերնետ աճուրդում 10 լոտ է ներկայացվելու 2011թ. դեկտեմբերին:
Վաճառվում է նաև այն համակարգիչը, որով WikiLeaks-ի թիմը հավաքում և հրապարակման էր պատրաստում գաղտնի փաստաթղթերը:
Աճուրդի հանված լոտերի մեկնարկային գինը տատանվում է 315 դոլարից (թեյի միանգամյա օգտագործման փաթեթի համար) մինչ կես միլիոն դոլար (համակարգչի համար):
Վերջին նորույթներից է Ասանժի նկարն իր ստորագրությամբ, որն առաջարկվում է գնել առանց աճուրդի 6 հազար դոլարով: