Սեպտեմբերի 17-ին և 18-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղն անցկացվեց Երևանում, որտեղ առաջին տեղում ընթացող «Ուլիսը» խաղաց երրորդ տեղը զբաղեցնող Կապանի «Գանձասարի» հետ: Հաղթանակի դեպքում «Ուլիսը» ընդհուպ կմոտենար չեմպիոնի կոչմանը: Սակայն կապանցիները համառորեն պայքարեցին և կարողացան գոլազուրկ ոչ-ոքիով ավարտել խաղը:
«Ուլիսի» միավորների կորուստն ինչ-որ չափով սրեց իրավիճակը առաջին տեղի համար պայքարում: «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության մատնեց «Իմպուլսին» և կրճատեց միավորների տարբերությունը առաջատարից` այն հասցնելով 5-ի:
Քանի որ «Ուլիսը» և «Փյունիկն» իրենց 23-րդ տուրի խաղերն արդեն անցկացրել են, այժմ չեմպիոնի կոչման համար պայքարում որոշիչ կլինի հոկտեմբերի 1-ին կայանալիք 24-րդ տուրի «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպումը: «Ուլիսցիների» հաղթանակի դեպքում նրանք 8 միավորով առաջ կանցնեն մրցկացից և 90 տոկոսով կապահովեն չեմպիոնի կոչումը:
«Փյունիկցիների» հաղթանակի դեպքում կկրճատեն միավորների տարբերությունը` այն հասցնելով 2-ի:
22-րդ տուրի արդյունքներ.
Սեպտեմբերի 17
«Շիրակ»-«Միկա» 1:1 (1:1)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Լամին Լի Յորո, 14, 11մ («Շիրակ»), Դոն Ֆանգժու, 19, 11մ («Միկա»)
Սեպտեմբերի 18
«Ուլիս»-«Գանձասար» 0:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
«Բանանց»-«Արարատ» 1:0 (0:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլը` Արտակ Դաշյան, 56, 11մ
«Փյունիկ»-«Իմպուլս» 1:0 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլը` Վարազդատ Հարոյան, 10
Մրցաշարայի աղյուսակ
Ուլիս 23 խաղ, 47 միավոր
Փյունիկ 23, 42
Գանձասար 23, 39
Միկա 22, 31
Բանանց 23, 31
Իմպուլս 22, 29
Շիրակ 22, 17
Արարատ 22, 10