Երեկ ադրբեջանական գյուղերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան են եղել երկու նշանված երիտասարդներ` 27-ամյա Ասիֆ Գուլիևը և 23-ամյա Վուսալա Ամիրովան:
Ինչպես Vesti.Az-ին հայտնել են Ասիֆի հարազատները, նա ինքնասպան է եղել գիշերը, իսկ մի քանի ժամ անց, տեղեկանալով սիրեցյալի արարքի մասին, նրա օրինակին է հետևել նաև Վուսալան:
Հարազատների և համագյուղացիների խոսքով` երիտասարդները շատ էին սիրում միմյանց: Ինչպես հայտնել է աղջկա մայրը, երկու ընտանիքներն էլ հարսանիքի էին նախապատրաստվում, որը պետք է կայանար մոտակա ամիսներին: Երեկ երիտասրդ զույգին հողին են հանձնել միմյանց կողքին: