ՀՀ ոստիկանության կողմից փորձաքննության ուղարկված դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկաների փորձագիտական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները պոռնկանկարագրական բնույթի են:
Այս մասին Epress.am-ին հայտնել է Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:
«Այժմ փորձագիտական եզրակացությունը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հետաքննությամբ ստացված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն»,- ասել է Մալխասյանը` հավելելով, որ հենց այնտեղ էլ որոշվելու է, թե որ հոդվածը կկիրառվի այս դեպքում:
Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածել է իր նախկին գզուգընկեր Կարեն Արայանը: