ՌԴ Պետդումայում Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր, ներկայումս «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը կարող է ընդգրկվել Ադրբեջանի «սև ցուցակում» և այլևս մուտք չունենալ երկիր Ղարաբաղ կատարած այցելության պատճառով:
Vezti.az-ի փոխանցմամբ` անցած ուրբաթ Ղարաբաղ կատարած իր այցի ժամանակ «նա իրեն սադրիչ արտահայտություններ է թույլ տվել Ադրբեջանի հասցեին»:
Կայքը նշում է, որ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Անտոն Օրլովը տեղյակ չէ Միտրոֆանովի ղարաբաղյան այցելությունից:
«Ես չգիտեմ, թե ում անունից է ելույթ ունեցել Միտրոֆանովը: Ինձ դեռ հայտնի չէ` արդյոք կուսակցությունը լիազորել է նրա այցը»,- նշել է Օրլովը: