Գերմանական Բրաունշվեյգ քաղաքի բնակչուհին իր նախկին սիրեցյալին զրկել է շարժական ատամներից: Նախկին ընկերոջ հետ ծագած վիճաբանությունից հետո նա վերցրել է տղամարդու պրոթեզները և հեռացել իր մեքենայով:
Առանց ատամների մնացած 43-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հաղորդել է իր նախին ընկերուհու արարքի մասին: Նա հայտարարել է իրավապահ մարմիններին, որ մինչ կնոջ գալն ու նրա իր հետ վեճի բռնվելը, նա հանել էր պրոթեզներն ու մի կողմ դրել:
Թեև ոստիկաններին հաջողվել էր ընկնել 41-ամյա կնոջ հետքին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ շարժական ատամները նրա մոտ չեն: Նա, իհարկե, խոստովանել է պրոթեզը վերցնելու փաստը, սակայն հայտնել է, որ չի հիշում, թե ուր է դրել դրանք:
Ատամները գողանալով իր սիրեցյալի պատժել ցանկացող կնոջը սպասվող պատիժը դեռևս հայտնի չէ: Նոր ատամները տղամարդուն մոտ 2000 եվրո կարժենան: