Home / Հայաստան / Լեհաստանի քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա

Լեհաստանի քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա

Սեպտեմբերի 17-ին Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորվել է 6 հոգանոց արշավախումբ:

Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարակամ ջոկատը:

Ժամը 03.20-ին սահմաններում` որոնողական աշխատանքների արդյունքում, փրկարարները Արագած լեռան վրա (մոտ 3500-3700մ բարձրություն) հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչներ` 65-ամյա Հենրիկ Պավլեյանին, 17-ամյա Լևոն Նազարյանին և Հրաչ Կարապետյանին, 15-ամյա Աշոտ Սուլթանյանին, 14-ամյա Ռաֆիկ Ավետիսյանին  և 15-ամյա Վազգեն Գրիգորյանին:

Տուժածները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին:

Սեպտեմբերի 18-ին Արագած լեռան վրա են բարձրացել ու կորել Լե­հաս­տանի 3 քաղաքացիներ (1 կին և 2 տղամարդ): Փրկարարական ծատայության աշխատակիցները սկսել են որոնողական աշխատանքները, սակայն շուտով պարզվել է, որ որոնվող քաղաքացիները կա­պի են դուրս եկել. նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: