Home / Հայաստան / ՀԱՊԿ-ի հայաստանյան ստորաբաժանումը կմասնակցեն ռազմական շքերթին

ՀԱՊԿ-ի հայաստանյան ստորաբաժանումը կմասնակցեն ռազմական շքերթին

Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում գործող ռազմական ստորաբաժանումները մասնակցելու են Հայաստանում Անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին:

Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ ավելի ուշ այդ առիթով մանրամասներ կներկայացնի:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մեջ են մտնում Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Բելառուսը և Հայաստանը: