Սեպտեմբերի 24-ին Երևանում կմեկնարկի կիբերսպորտի ESWC (Electronic Sports World Cup – էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ) մրցաշարը: ESWC-ը համաշխարհային մակարդակով կիբերսպորտի ամենախոշոր մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 2003 թվականից: Հայաստանում այն առաջին անգամ է տեղի ունենում: Աշխարհում Կիբերսպորտը նոր երևույթ չէ, այն հայտնվել է դեռ 1993 թվականին: Առաջին լուրջ թիմը ստեղծվել է 1997 թվականին, իսկ 2004 թվականի մարտի 12-ին Ռուսաստանն այն պաշտոնապես ճանաչել է որպես մարզաձև:
ESWC-ն հայաստանյան կիբերմարզիկների համար ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն է, այլև յուրօրինակ ասպետական մրցախաղ, որը թույլ է տալիս իրենց ճանաչելի դառնալ համաշխարհային ասպարեզում: Մրցաշարի շրջանակներում Counter Strike, Pro evolution soccer և Call of Duty խաղերի մրցումներ կանցկացվեն: Մրցույթի ժամանակ իրենց վարպետությունը կցուցադրեն Հայաստանի տարբեր հարտավծենրից ժամանած գեյմերները, որոնց թիվն արդեն մոտենում է 200-ի: Յուրաքանչյուր խաղում երեք մրցանակային տեղեր կա, իսկ Pro evolution soccer-ի հաղթողը Հայաստանը ESWC-ին Փարիզում ներկայացնելու հնարավորություն կստանա: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 24, 25-ին Nexus համակարգչային ակումբում, իսկ երկրորդ փուլը` Congress հյուրանոցում: