Ուկրաինայի Զապորոժսկայա շրջանի Տոկմակ քաղաքին նվիրված տոնակատարությունը ողբերգությամբ է ավարտվել: Ուկրաինական ազգային ուտեստի արագ կուլ տալու մրցույթից անմիջապես հետո մահացել է հաղթող ճանաչված 77-ամյա մասնակիցը:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` սկզբում ծեր տղամարդը սուր ցավ է զգացել ստամոքսի հատվածում, այնուհետև սրտխառնոց զգացել, իսկ որոշ ժամանակ անց` մահացել:
Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունը կարծում է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տղամարդը դիահերձարան է տեղափոխվել: Մահվան պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: