Ռուսական 102-րդ ռազմակայանի զորախումբը Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելու է ռուսաստանյան դրոշով:
Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր այդ փաստը, սակայն այսօր «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով ՊՆ մամուլի քարտուղարին, նշել էր, որ ռուսաստանյան ստորաբաժանումը ռազմաշքերթին կմասնակցի Հայաստանի դրոշով:
Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասել է, որ «Ազատություն» ռադիոկայանը սխալ էր հասկացել, թե ռուսական զորախումբը կարող է մասնակցել հայկական դրոշի ներքո, և արդեն շտկել է տեղեկատվությունն իր կայքում: