Սեպտեմբերի 21-ին` երեկոյան ժամը 21:30-ին,h Հանրապետության հրապարակում Անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում կանցկացվի «Հերոսական բալլադ» 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ-ներկայացումը:
Հեղինակները ներկայացնելու են Հայոց պատմությունը Հայկ Նահապետից մինչև 1991 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումը:
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ներկայացման մեջ շեշտը դրվելու է Հայաստանի անկախության փաստի վրա, անդրադարձ է կատարվելու անցած 20-ամյակի ձեռքբերումներին և բացթողումներին, կխոսվի նաև Շուշիի հաղթանակի մասին:
Համերգ-ներկայացումը կուղեկցվի նաև շատրվանների ցուցադրությամբ, որոնք ծառայելու են որպես ջրային էկրաններ:
Սուքիասյանը նաև տեղկացրել է, որ համերգ-ներկայացուցմից հետո հրապարակի 4 անկյուններից կիրականացվի հրավառություն, ինչպես նաև կանցկացվի դիսկոտեկային ծրագիր: