«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունքներ տալ իր վերադասի դեմ:
Թերթը նշում է, որ դրանք, առաջին հերթին, ուղղված են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, որը, Օհանյանի հայտարարությամբ, կամ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կամ նրա հրահանգով է կատարվել ամենը: Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, և որոշել է խոսել: Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցվում են, և եթե հարկ լինի` կդրվեն շրջանառության մեջ:
Ըստ «Հրապարակի»` ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ «զոհը» լինելու է Ալիկ Սերգեյիչը: