Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր բանակվում զոհված Արտակ Նազարյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է ամբաստանյալներից մեկի՝ Նազարյանի ծառայակից Հարություն Կիրակոսյանի` դատին չներկայանալու պատճառով:
Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ն:
Ավելի վաղ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ դիմումով դիմել է Պաշտպանության նախարարին` խնդրելով որդու գործով դատական նիստը Բերդ քաղաքից տեղափոխել Երևան, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա մեքենաներ տրամադրել Նազարյանի հարազատներին` Բերդ տեղափոխելու հանար:
Ինչպես Epress.am-ին այսօր տեղեկացրել է Հեսլինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը, դատական նիստից հետո դատավորը Նազարյանի հարազատներին ասել է, որ դատը Երևան կամ անգամ Իջևան տեղափոխել հնարավոր չէ: