Վաղը Բաքվում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի 17-րդ առաջնությունը, ուր խաղարկվելու են նաև Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Մեր պատվիրակությունն այսօր Երևանից ավտոբուսով մեկնելու է Թբիլիսի, այնտեղից ինքնաթիռով` Բաքու:
Ադրբեջանական կողմն անվտանգության աննախադեպ միջոցառումներ է իրականացնում հայ բռնցքամարտիկների անվտանգության ապահովման համար, ընդ որում` դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի հավաքականի անդամներին, այլ նաև այլ երկրների կազմերում Բաքու ժամանող հայազգի մարզիկներին, գրում է «Հայկական ժամանակը»:
Մասնավորապես, գաղտնի է պահվում, թե որ հյուրանոցում են ապրելու Հայաստանի պատվիրակության անդամները, մարզումային ինչ գրաֆիկ ունեն: Աշխարհի առաջնությունն ավատրվելու է հոկտեմբերի 8-ին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտիկներին խոստացել է, որ նրանք ընդունված նորմերից հնգապատիկ ավելի պարգևավճար կստանան: